895 դիտում
15:50 31-12-2024
Անել ամեն ինչ Սյունիքն ավելի ուժեղ և զարգացող դարձնելու համար. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«Եվս մեկ տարի մոտենում է ավարտին․ բոլորս անհամբեր սպասում ենք՝ դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը, որոնք ամենասիրելի ու ջերմ ընտանեկան տոներն են։ Տոներ, որ կապված են լավագույն ակնկալիքների, բարության հաղթանակի հավատի, դրական հույզերի և մտերիմների հանդեպ սիրո հետ:
Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ 2025 թվականը ձեր ընտանիքների ու մեր հայրենիքի համար լինի կայուն խաղաղության, բարեկեցության, առողջության, բարի իղձերի իրականացման տարի:
Թե ինչպիսին կլինի Նոր տարին ու ինչ կբերի այն, մեծապես կախված է նաև մեզանից։
Համառությունը, քրտնաջան աշխատանքը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվության բարձր դրսևորումը միայն կօգնեն իրականացնել ծրագրածը թե՛ անձնական, թե՛ հանրային կյանքում։
Մեզ համար բարդագույն ժամանակներում անցնող տարին դժվարին էր, գալիք տարին ևս լի է մարտահրավերներով. անելիքներն ու լուծում պահանջող խնդիրները բազում են, բայց միասնական աշխատանքով հնարավոր է լուծել դրանք՝ յուրաքանչյուրն իր տեղում՝ իր և իր ընտանիքի, մարզի և հանրապետության համար։ Սա է հաջողության բանալին ու հիմքը՝ համառորեն ու շարունակ սովորել, անկեղծորեն օգնել ուրիշներին, ստեղծագործաբար աշխատել և անել ամեն ինչ Սյունիքն ավելի ուժեղ և զարգացող դարձնելու համար։
Մաղթում եմ, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները յուրաքանչյուրիդ համար անցնեն ջերմ մթնոլորտում, ձեզ համար սիրելի մարդկանց շրջապատում և բերեն անմոռանալի պահեր:
Տարվա ավարտին շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի բոլոր պետական, մասնավոր կառույցներին, անհատներին ու բոլոր բնակիչներին՝ այստեղ ներդրված ջանքի, հայրենի հողի հանդեպ սիրո ու նվիրումի, մեր մարզի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Շնորհակալությո՛ւն մարզային կյանքի տարբեր բնագավառներում այս տարի հաջողություններ ու հաղթանակներ, լավագույն ցուցանիշներ արձանագրած բոլորին։
Առանձնահատո՛ւկ շնորհակալություն և շնորհավորանքս՝ մեր սահմանները հսկող հայորդիներին, խոնարհումս՝ մայր հողի համար ընկածներին ու հարգանքիս հավաստիքը՝ նրանց ընտանիքներին։
Սիրելի՛ սյունեցիներ, ցանկանում եմ, որ տարվա ընթացքում տխրություն ու մտահոգություն բերած ամեն ինչ մնա անցյալում, և 2025 թվականին իրենց շարունակությունն ունենան միայն դրական ու բարի իրողությունները։
Թո՛ղ այս Նոր տարին նոր հեռանկարներ և հնարավորություններ բացի բոլորի առջև և արգասաբեր լինի ձեռքբերումների համար:
Բարի՛ Նոր տարի և Սուրբ Ծնունդ Հայոց աշխարհին ու բոլորիս օջախներին»,- ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր
1150 դիտում
17:54 24-11-2023
Մենք անելու ենք ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և ամեն ինչ ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
2944 դիտում
14:49 02-01-2025
Վթարային ջրանջատում Երևանում
979 դիտում
12:49 02-01-2025
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
1180 դիտում
12:20 02-01-2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի հրավիրվել պետական արարողակարգային ոչ մի միջոցառման․ Էդգար Ղազարյան