211652_close_icon
views-count988 դիտում article-date 17:05 02-01-2025

Սիրիայի նոր իշխանությունները հատուկ գործողություն են սկսել Հոմսում

Սիրիայի նոր իշխանությունների հսկողության ներքո գործող անվտանգության ուժերն այսօր լայնածավալ հատուկ գործողություն են սկսել երկրի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Հոմսում, հաղորդում է AP գործակալությունը, որի տեղեկություններով զրահամեքենաների օժանդակությամբ իրականացվող գործողության նպատակը Բաշար Ասադի կողմնակիցների հայտնաբերումն ու չեզոքացումն է։ Փոխանցում է Azatutyun-ը։

Սրան զուգահեռ Սիրիայի նոր կառավարությունը հայտարարել է, որ Հոմսում հատուկ կետեր են բացվել, որտեղ նախկին կառավարական բանակի մարտիկները կարող են գրանցվել և հանձնել իրենց մոտ պահվող զենքը։

Նմանատիպ նյութեր