25476 դիտում
18:51 02-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում․ 65-ամյա կինը շուրջ 2 ամիս է` ապրում է բաց երկնքի տակ, քանի որ Շենգավիթի հանրակացարանից հանել են դուրս․ նա խնդրում է, որ նորից հնարավորություն տան վերադառնալ հանրակացարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մոտ 2 ամիս է Շենգավիթի հանրակացարանի (Տարոնցի փողոց 1-ին շենք) 103 բնակարանում գրանցված 65-ամյա Ռուզաննա Քոչինյանը ստիպված է ապրել դրսում՝ Զաքյան փողոցի 4-րդ շենքի հետնամասում գտնվող մարզադաշտի տարածքում՝ բաց երկնքի տակ։
Այսօր՝ հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը ասաց․ «Մոտ 3 տարի ապրել եմ հանրակացարանում, որտեղ օրինական կարգով գրանցված էի, ինձ անհիմն պատճառով հանեցին և ես հայտնվեցի այս կարգավիճակում։ Որդուս հետ էի ապրում, մի օր նրա ծննդյան օրը վերևի հարևանները եկան, բա երաժշտությունը իջացրու ու բանը հասավ ոստիկանություն, եկան ու մեզ հանեցին այստեղից։ Այստեղ եմ քնում, այստեղ սնվում, հարևանությամբ բարի ու հոգատար մարդիկ են ապրում, սնունդ են բերում, հյուրասիրում, որդիս էլ հիմա գնացել է Ալավերդի, տեսնի` այնտեղի տան հարցը ինչ է լինում, քանի որ այնտեղ էլ նախկինում բնակարան ունեինք։ Ուրիշ հարազատներ էլ ունեմ, բայց թքած ունեմ բոլորի վրա, ոչ մեկի պետքը չի։ Գնացի եղբորս տուն, ասեց գնա, ինչի ես եկել, դուրս արի իմ տնից։ Միայն խնդրում եմ, որ հանրակացարանի իմ սենյակը նորից ինձ վերադարձնեն ու ես գնամ այնտեղ ապրեմ որդուս հետ»։
Լուսանկաներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+