211652_close_icon
views-count35281 դիտում article-date 13:01 06-01-2025

Ավանի թաղապետի Ամանորյա նվերը՝ վարորդներին․ սառած ճանապարհը՝ միանգամից մի քանի ավտովթարների պատճառ․ բախվել են «Honda»-ն և «Infiniti»-ն, «Mercedes»-ն ու «Kia»-ն, հետո վթարի է ենթարկվել «Opel»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ից 22։50-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Honda»-ն և «Infiniti» հետո «Opel»-ն է վթարի ենթարկվել ապա բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,
բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Սարմանյանն ու Սեյրան Ալեքսանյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարների հիմնական պատճառը եղել է փողոցով հոսող կեղտաջրերի ստեղծած սառած ճանապարհը, ինչի հետևանքով վարորդները կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդները ասում էին, որ եթե Ավան վարչական շրջանի ղեկավարը «մատը մատին տար», ապա կեղտաջրերը փողոցում չէին հայտնվի ու իրենք էլ վթարների մասնակից չէին դառնա և որ Ամանորյա այսպիսի նվեր թաղապետից չէին սպասում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր