211652_close_icon
views-count1012 դիտում article-date 10:45 07-01-2025

Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին

Հունվարի 5-ին կայացել է «Ոսկե Գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ են հանձնվել նախորդ տարվա լավագույն կինոնախագծերին:

Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ առանցքային դերեր ունեն նաեւ ազգությամբ հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը, առաջադրվել էր հինգ անվանակարգում՝ ներառյալ լավագույն ֆիլմ, կատակերգություն կամ մյուզիքլ, լավագույն դերասանուհի (Մեդիսոն) եւ երկրորդ պլանի լավագույն դերասան (Յուրա Բորիսովի համար):

Վաչե Թովմասյանը մրցանակաբաշխության կարմիր գորգից կադրեր է հրապարակել: Լուսանկարներից մեկում նրա կողքին է նաեւ խաղընկերը՝ Կարենը: Մեկ այլ կադրում նա հոլիվուդյան աստղ Քոլին Ֆարելի հետ է:

Նմանատիպ նյութեր