211652_close_icon
views-count1027 դիտում article-date 18:42 08-01-2025

Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։

«Արմենպրես» գործակալությունը, վկայակոչելով ՀՀ Անվտանգության խորհրդի մամլո խոսնակին, հայտնում է, որ Ալի Աքբար Ահմադիանը կժամանի նաև Երևան, որտեղ վաղը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նմանատիպ նյութեր