211652_close_icon
views-count1039 դիտում article-date 20:45 08-01-2025

Ալմաթիից Անթալիա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում

Air Astana ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ալմաթի-Անթալիա КС915 չվերթը, տեխնիկական անսարքության պատճառով  հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքի օդանավակայանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Air Astana ավիաընկերությանը։

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ չվերթը կմեկնարկի հունվարի 9-ի առավոտյան ժամը 9:20-ին ՝ Ալմաթիից պահեստամասերի առաքման անհրաժեշտության պատճառով օդանավի ուղևորները տեղափոխվել են  հյուրանոցներ և ապահովվել  են սննդով։

Նմանատիպ նյութեր