211652_close_icon
views-count1726 դիտում article-date 22:02 14-01-2025

Եթե նորմալ երկիր լիներ, ֆիլմը կցուցադրվեր դպրոցներում. սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ. «Կեղծ խաղաղասիրության գինը»՝ այսօր և մեկ դար առաջ․ 168.am

168.am-ը գրում է․ Հունվարի 11-ին Կինոյի տանը տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը ներկայացնում է մեկ դար առաջ՝ 1918-1920 թվականներին, Կարսի ու Ալեքսանդրապոլի անկման փաստական պատմությունը, թե ինչպես այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը, հավատալով թուրքի՝ խաղաղության մասին կեղծ խոստումներին, գնաց հաշտության՝ կորցնելով տարածքներ, տալով հազարավոր զոհեր։

107 տարվա հեռվից դիտարկելով բոլոր փաստերը՝ հայությունը կրկին նույն խնդրի առաջ է կանգնած, երբ հայ ազգին խաղաղություն է քարոզվում ոչ միայն դրսից, այլև ՀՀ իշխանությունների կողմից։

Ֆիլմը սկսվում է իսրայելցի հայտնի քաղաքական գործիչ Գոլդա Մեիրի խոսքերով. «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու». հենց այս տրամաբանությամբ են ֆիլմում ներկայացվում վկայություններ, որ թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ, եթե զենքը ձեռքիդ չէ։

Ֆիլմի պրոդյուսեր Հարություն Հարությունյանը պրեմիերայից առաջ ֆիլմը բնորոշեց մեկ նախադասությամբ. «Սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր