211652_close_icon
views-count1105 դիտում article-date 22:24 14-01-2025

Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ

Իրանի և Ռուսաստանի միջև առաջիկայում սպասվող համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին IRNA–ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 

«Այս համաձայնագիրը, ինչպես Կորեայի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ, կառուցողական է՝ ուղղված Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը աշխարհի տարբեր մասերում, տնտեսությունն ավելի լավ զարգացնելու, սոցիալական հարցերը լուծելու և հուսալի պաշտպանունակություն ապահովելու կարողությունների զարգացմանը»,–ասել է Լավրովը:

Հունվարի 17-ին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Փեզեշքիանը կստորագրեն պայմանագիր ՝ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: 

Նմանատիպ նյութեր