211652_close_icon
views-count583 դիտում article-date 12:23 16-01-2025

Ավինյանը Լյուքսեմբուրգի դեսպանի հետ քննարկել է գործակցության առաջիկա ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք ծրագրեր իրականացնելու համար:

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ունենալ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծ առաջընթաց է գրանցում քաղաքաշինության ոլորտում՝ բարելավելու անվտանգությունը, հարմարավետությունը և գրավչությունը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Ալեն դը Մյուզյեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկուստեք հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:

Նմանատիպ նյութեր