211652_close_icon
views-count1111 դիտում article-date 15:18 16-01-2025

Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ին, հաստատել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման նոր կարգը:

Առաջարկվող հատուցման նոր մոդելը լուծում է արտակարգ իրավիճակներում գտնվող ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հրատապ աջակցության խնդիրը՝ վերջինիս տրամադրելով միանվագ դրամական աջակցություն՝ հիմնված չափորոշիչներով սահմանված կարիքի գնահատման վրա։ Մոդելի հիմքում շահառուի և նրա խնամքին գտնվող խնամառուների կենսական նվազագույն պայմանների ապահովման գաղափարն է։

Հաշվի առնելով միջազգային փորձը՝ որոշմամբ առաջարկվում է ՀՀ-ում ներդնել այնպիսի մոդել, որն ապահովում է բազային մակարդակի աջակցություն և կիրառելի է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման համար: Այն հնարավորություն է տալիս կիրառել ընդհանրական բանաձև, որը պարզ է կիրառման տեսանկյունից: Առաջարկվող բանաձևն ընդգրկում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝ բազային արտակարգ վճար, բնակարանային նպաստ, խնամակալի աջակցություն:

Նմանատիպ նյութեր