211652_close_icon
views-count979 դիտում article-date 21:09 24-01-2025

Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին՝ «հանգիստ քննարկելու» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Ամենայն հավանականությամբ, իսկապես, ավելի լավ կլիներ, որ մենք, ելնելով այսօրվա իրողություններից, հանգիստ խոսեինք բոլոր այն ուղղությունների շուրջ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար: Մենք պատրաստ ենք», - ասել է Պուտինը «Ռոսիա 27» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պուտինը Թրամփին անվանել է «ոչ միայն խելացի, այլև պրագմատիկ մարդ», ով, Կրեմլի ղեկավարի կարծիքով, պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ չի ընդունի, որոնք կվնասեն ամերիկյան տնտեսությունը։

Նույն հարցազրույցում, որը հեռարձակվել է ուրբաթ օրը, Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքը և Դոնալդ Թրամփը «միշտ ունեցել են բացառապես գործնական և միևնույն ժամանակ պրագմատիկ ու վստահելի հարաբերություններ»։

Միացյալ Նահանգների նախագահը նախօրեին ռուսաստանցի պաշտոնակցի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել:

Նմանատիպ նյութեր