211652_close_icon
views-count2857 դիտում article-date 15:21 18-09-2014

Պուտինը սպառնացել է ցանկության դեպքում երկու օրում գրավել Ռիգան, Վիլնյուսը, Տալինը, Վարշավան կամ Բուխարեստը. Süddeutsche Zeitung

24tv.ua-ն, վկայակոչելով գերմանական Süddeutsche Zeitung թերթին, հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ցանկության դեպքում Կիևից բացի երկու օրում գրավել Ռիգան, Վիլնյուսը, Տալինը, Վարշավան կամ Բուխարեստը: Süddeutsche Zeitung այս հարցում վկայակոչում է Ուկրաինայի նախագահի ու Եվրահանձնաժողովի ղեկավարի զրույցի կարճ արձանագրությունը, որը հայտնվել է նրա տրամադրության տակ: Թերթը հայտնում է,, որ այդ զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին՝ Կիևում:

Նմանատիպ նյութեր