Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխոլ Մարտինին՝ Իռլանդիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ։
«Շնորհավորում եմ Միխոլ Մարտինին՝ Տիշեկի (խմբ․ իռլանդերեն վարչապետ) պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Իռլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը՝ պաշտոնավարման ընթացքում ամենայն հաջողություն մաղթելով Միխոլ Մարտինին։