211652_close_icon

Մի շարք համայնքներում կգործարկվեն էլեկտրական շչակներ

views-count892 դիտում article-date 19:36 28-01-2025
Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Սաղմոսավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:  

Հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Լոռի Բերդ, Բովաձոր, Սվերդլով, Ուռուտ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:

Խնդրում ենք չանհանգստանալ։ 
 
ՆԳՆ փրկարար ծառայություն

Նմանատիպ նյութեր