211652_close_icon

Փետրվարի 10-ից կգործարկվեն անվճար ուսանողական ավտոբուսները․ Արարատի համայնքապետարան

views-count1033 դիտում article-date 10:53 09-02-2025
Արարատ քաղաքի համայնքապետարանից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղով և գրաֆիկով.

Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով`
Ժամը 7։00-ին՝ ք. Արարատ – ՈԿՖ բանավան – ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան)։
Ժամը 15։30-ին՝ ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան» – ՈԿՖ բանավան – քաղաք Արարատ։

Ավշար և Նոյակերտ բնակավայրեր
Ժամը 7։30-ին՝ գ. Ավշար – գ. Նոյակերտ – ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան)։
Ժամը 15։30-ին՝ ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան) – գ. Նոյակերտ – գ . Ավշար։

Երասխ, Արմաշ և Սուրենավան`
Ժամը 7։00-ին՝ գ. Երասխ – գ. Արմաշ գ.Սուրենավան – ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան)։
Ժամը 15։30- ին՝ ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան) – գ. Սուրենավան – գ. Արմաշ – գ. Երասխ։

Արարատ գյուղ՝
Ժամը 7։15-ին՝ գ. Արարատ – Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան)։
Ժամը 15։30-ին՝ ք. Երևան (մետրոյի «Գործարանային» կայարան) – գ. Արարատ։

Նմանատիպ նյութեր