211652_close_icon

Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի և մի շարք այլ տարածաշրջաններում ձյուն է տեղում

views-count1366 դիտում article-date 17:45 14-02-2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի, Նաիրիի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ 

Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիություն՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր