211652_close_icon

Հունվարի 1-ից փետրվարի 13-ը ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ․ քաղաքապետի խոսնակ

views-count2050 դիտում article-date 22:26 14-02-2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ:
 
«Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։
 
Հիշեցնեմ, որ մինչև փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները (բացառությամբ անվճար ուղևորափոխադրման իրավունքի կրողների) կստանան հավելյալ 30 օր օգտագործման հնարավորություն»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր