Թրամփը Զելենսկուն պաշտոնապես հրավիրել է Միացյալ Նահանգներ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական հրավերք է ուղարկել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ ԱՄՆ այցելելու համար։
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Զելենսկու աշխատակազմին։
Դեռևս հայտնի չէ՝ Զելենսկին ընդունե՞լ է Թրամփի հրավերքը, սակայն ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Ուկրաինայի նախագահն իսկապես ցանկանում է շուտափույթ հանդիպում ունենալ Թրամփի հետ։