211652_close_icon

Մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը․ բուժման ծախսերը կփոխհատուցվեն․ նախարար

views-count1237 դիտում article-date 09:33 22-02-2025
Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Սիրելի´ հայրենակիցներ,
այս  օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:  Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: 

Զգույշ և զգոն եղեք»:

Նմանատիպ նյութեր