211652_close_icon
views-count1426 դիտում article-date 18:33 27-08-2022

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի հրավերը այցելելու Շուշի և դրանով առաջացրել Բաքվի անտարակույս զայրույթը. Արամայիս Աղաբեկյան

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի հրավերը այցելելու Շուշի և դրանով առաջացրել Բաքվի անտարակույս զայրույթը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

«Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը, իհարկե, ողջունելի է և արժանի է գովասանքի։

Այն արցախահայության համար նշանակում է ինքնորոշման իրավունքի համար պայքարում աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։

Պատերազմում ունեցած հաղթանակով ոգևորված մեր հարևանների նման պահվածքն էլ մի կողմից զավեշտալի է, մյուս կողմից ինչ որ չափով հասկանալի(մենք նույնպես 1994 -ի հաղթանակից հետո պնդում էինք, որ մեր հարցը լուծված է)։

Հ.Գ. Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն ունի և այն պիտի լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում՝ հիմքում ունենալով միջազգային իրավունք ու միջազգային փաստաթղթերը։

Մնացածը պաթոս է, հեքիաթ և իրավիճակի խեղաթյուրում՝ առանց տարբերության, թե որ կողմից և ինչ նպատակներով է դա արվում»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր