211652_close_icon
views-count1081 դիտում article-date 11:01 23-02-2025

Հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ ՊՆ մամուլի քարտուղար

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, լրատվամիջոցներին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա չի նշել, թե կոնկրետ ինչ հիվանդությունից է զինվորը մահացել, նշելով, որ դա կպարզի փորձաքննությունը։

«Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,- ասել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Նմանատիպ նյութեր