Ռուբեն Վարդանյանին և հայ ռազմագերիներին ազատելու լծակը. ի՞նչ անել. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը գրում է.
Մանրամասն ներկայացնում եմ ճնշման այն լծակը, որն ունի Հայաստանի կառավարությունն ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, սակայն չի կիրառում: Այն կիրառելու պարագայում մենք կարող ենք Ադրբեջանից պահանջել, բոլոր ռազմագերիների ազատման դիմաց, ետ քաշել ճնշման գործիքը: Արդեն 9-րդ օրը հացադուլ անող Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է երեկվա դատական նիստի ընթացքում:
Ըստ ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ի, բժիշկն այցելել է դատարան, սակայն ընդմիջումից հետո նիստը միևնույն է շարունակվել է: Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է, հայտարարում է փաստաբան Ջարեդ Գենսերը: «Վարդանյանի դատավարությունը երեկ շարունակվել է՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը և դատավարությունը հետաձգելու բազմաթիվ միջնորդություններին։ Մասնավորապես, Ռուբենի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել», - մանրամասնել է ամերիկացի փաստաբանը:՝ ընդգծելով. - «Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ»:
Իր հայտարարությունում, որը հրապարակված է Վարդանյանի ֆեյսբուքյան էջում, Գենսերը կոչ է անում միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Վարդանյանին այցելելու համար, խնդրում է անկախ դատական փորձագետներին հետևել Վարդանյանի «դատավարությանը»՝ համոզվելու համար, որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի: «Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը: Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի», - ասված է Ջարեդ Գենսերի հայտարարությունում: