Էդմոն Մարուքյան. « Ուզում եմ լուծում առաջարկել. Հայաստանը Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին ազատելու գործիքակազմ ունի». Aravot.am
«Ակնհայտ է, որ երբ կա լուսանկար, ավելի ցցուն է, թե ինչ իրավիճակում է գտնվում մարդը: Երեկ ամբողջ սոցիալական ցանցերում տարածված էին Ռուբեն Վարդանյանի լուսանկարները Բաքվի դատարանում: Դեմքի վրա տարբեր հետքեր, որոշ տեղեկություններով՝ խոշտանգումների, որոշ դեպքերում՝ անհասկանալի: Մենք գիտենք, որ նա հացադուլի մեջ է, գիտենք, որ նա իր բողոքի ձայնն է բարձրացնում: Նաեւ գիտենք, որ մյուս բոլոր բանտարկյալները Բաքվի բանտերում նույնպես շատ ծանր վիճակում են գտնվում:
Սակայն Ռուբեն Վարդանյանի այս ամենաթարմ դեպքը ավելի տարածական է դարձել եւ բազմաթիվ կառույցներ, կազմակերպություններ հանդես են եկել տարբեր հայտարարություններով: Շատ եմ խոսել, լուծումներ առաջարկել: Հիմա բոլորը հիշել, արթնացել են: Շատ լավ է, որ մենք գնալով սթափվում ենք: Եվ ուզում եմ մի լուծում առաջարկել: Ես տեսնում եմ, որ բոլոր կառույցները դիմում են միջազգային ատյաններին, միջազգային ինստիտուտներին, աշխարհին, մարդկությանը. ո՜վ մարդկություն, ո՜վ առաջադեմ աշխարհ, մի բան արեք եւ այլն: Սիրելի հայրենակիցներ, սփյուռքի հարգարժան ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, համաշխարհային հայկական կառույցների ներկայացուցիչներ, պետք է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետեւ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուս բոլոր ռազմագերիները, քաղաքական եւ խղճի բանտարկյալները, ովքեր գտնվում են Բաքվի բանտում, ՀՀ կապույտ անձնագիր կրողներ են: Հայաստանը դիմել է ՄԻԵԴ բոլորի գործերով: Ասեմ. նման իրավիճակներում Եվրոպական դատարանը արդյունավետ գործիքակազմ չէ, որովհետեւ այն շատ երկար քննելու է: Ադրբեջանը ԵԴ որոշումները չի կատարում: Ժամանակին գոնե գումարը վճարում էին, հիմա գումարն էլ չեն վճարում: Դա մի լկտիացած համակարգ է, որը ոչ մի բան չի ուզում անել:
Լեռնային Ղարաբաղի քաղաքական իշխանություններին հենց այնպես չեն դատում Ադրբեջանում: Դատում են Հայաստանի Հանրապետությանը: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ թեզերը, գործը կարվում է նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա օկուպանտ երկիր, որը երկար ու ձիգ տարիներ օկուպացրած է եղել իրենց ասած՝ «իրենց տարածքները», կեղեքել, չգիտեմ էլ ինչ է արել: Որպեսզի Հայաստանի վրա դրվեն դրանից բխող տարբեր պարտավորություններ: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ինքն է ամենաթարմ էթնիկ զտման եւ ցեղասպանության հեղինակը ընդդեմ Արցախի հայ ժողովրդի: Մի շատ կարեւոր հանգամանք կա. մեր ներկայացուցիչներին ճանաչում էին նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, որոնք գալիս էին ու նրանց հետ բանակցում, խոսում, զրուցում էին: Նրանց լսում էին, որովհետեւ նրանք ԼՂ ժողովրդի ժողովրդավարական ընտրություններով ընտրված ներկայացուցիչներն էին: Իսկ հիմա այդ մարդկանց այնտեղ դատում են:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: