211652_close_icon
views-count2557 դիտում article-date 14:58 28-02-2025

Այստեղ եմ, որ հասկանամ` այդ անօգուտ գրառումներից բացի ուրիշ ինչ կարելի է անել մեր հայրենակիցներին օգնելու համար. Նարինե Գրիգորյան

Շատերին եմ այստեղ տեսնում և ուրախ եմ, որ մարդու համար մարդիկ այսքան անհանգստանում են: Այս մասին Armlur-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նարինե Գրիգորյանը, ով ևս մասնակցում է ի պաշտպանություն Բաքվում պահվող գերիների կազմակերպված բողոքի ակցիային:

«Մեր հայրենակիցներն են այնտեղ, ու մենք չպետք է կարողանանք հանգիստ քնել, եթե իրենք այնտեղ են, որովհետև դա սարսափելի տեղ է: Այստեղ եմ, որ հասկանամ այդ անօգուտ գրառումներից բացի ուրիշ ինչ կարելի է անել, որ իսկապես օգնենք: Հիմա փորձում ենք իրար հետ զրուցելով հասկանալ, թե իսկապես ինչ կարելի է  անել, ոչ թե ուղղակի գրառումներ անել: Շատ են այն արվեստագետները, ովքեր ուզում են ինչ-որ բան արած լինեն: Ռուբեն Վարդանյանը շատ բարձր մարդ է և իր համար շատերը պետք է հավաքվեն:  Ինքը ևս հասկանում էր, ոչ ոչ միայն պետք է գրառում անելով Արցախի համար պայքարել, այլ ինքը գնաց ներկա լինելու այդ պայքարին:  Մենք էլ պիտի գործուն մի բան անենք իրեն օգնելու համար»,- ասաց դերասանուհին:

Նմանատիպ նյութեր