211652_close_icon
views-count4339 դիտում article-date 16:01 28-02-2025

Վարդան Ղուկասյանի՝ Ինտերպոլի կողմից կալանավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը. փաստաբան

Վարդան Ղուկասյանի՝ Ինտերպոլի կողմից կալանավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։

Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։

Վարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։

Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց հազարավոր զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը։

Շնորհակալություն ըմբռնումի համար»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Հետք»-ը գրել էր, որ Վարդան Ղուկասյանին (Դոգ) ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը:

Նմանատիպ նյութեր