211652_close_icon
views-count1051 դիտում article-date 22:31 01-03-2025

Հետևում ենք զարգացումներին. ԵՄ դեսպանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Եվրոպական միությունը հետևում է փետրվարի 19-ից Բաքվում հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապված  զարգացումներին։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողներին ասել է եՄ դեսպան Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Ես տեղյակ եմ, թե ինչպիսի զգայնություն կա մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը առնչվող բոլոր դեպքերով թե΄ Հայաստանում, թե΄ միջազգայնորեն։ Այս կոնկրետ դեպքով, ես վստահեցնում եմ, որ ստացել ենք բոլոր հաղորդագրությունները, որոնք մեզ ուղարկվել են եւ շատ ուշադիր ենք դրանց։ Երոպական միությունը շատ հստակ է ասել՝ մենք ակնկալում ենք արդար  դատավարություն և որ մենք ուշադիր հետևում ենք բոլոր զարգացումներին, որոնք կապված են այս կոնկրետ դեպքի հետ»,-ասաց նա։ 

Նմանատիպ նյութեր