211652_close_icon
views-count2038 դիտում article-date 13:32 05-03-2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մարտի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում մարտի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Օդի ջերմաստիճանը 5-9-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Նմանատիպ նյութեր