211652_close_icon
views-count2341 դիտում article-date 23:19 05-03-2025

Երևանի գիշերային լուսավորության համար ներդրվել է 620.000.000 ՀՀ դրամ

Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականին լուսավորության համար ներդրված գումարը կազմում է մոտ 620.000.000 ՀՀ դրամ։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

2025 թվականի հունվարից քաղաքում շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը, որը ներառում է 20 փողոց և 2 թաղամաս:

Հին լամպերը փոխարինվում են բարձրորակ LED լուսատուներով, ինչը նպաստում է էլեկտրաէներգիայի համաչափ բաշխմանը և բարելավում լուսավորության պայմանները։

Արդյունքում, լուսավորության արդյունավետության ցուցանիշն աճել է 50%-ով՝ ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսելով։

 

Նմանատիպ նյութեր