211652_close_icon

Բեռլինի կենտրոնում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

views-count757 դիտում article-date 19:33 08-03-2025
Բեռլինի կենտրոնական թաղամասերից մեկում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, 16 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։

«Այրվում է հինգ հարկանի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող բնակարանը Կրոյցբերգի թաղամասում, ընդհանուր առմամբ 16 մարդ վիրավորվել է, մեկ հոգի ծանր վնասվածքներ է ստացել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է շտապել 70 հրշեջ, նրանք մարել են կրակը և օգնել տան բնակիչներին տարհանել։ Տուժածներից չորսը տեղափոխվել են հիվանդանոց։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։

Նմանատիպ նյութեր