Եսենտուկիում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում. կա 2 զոհ, ավելի քան 200 բնակիչ անօթևան է մնացել
ՌԴ Եսենտուկիում՝ Էնգելսի փողոցում, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Взгляд-ը:
Հրդեհվել է բազմաբնակարանային շենքի 7-րդ հարկը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բռնկված խոշոր հրդեհը կրակի հետ անփույթ վարվելու հետևանքն է եղել:
Բնակարաններից մեկում չհանգցրած ծխախոտը ձեռքին քնած կին է եղել, ով մահացել է: Մահացել է նաև վերջինիս 92-ամյա հարևանուհին:
Այս պահին 215 բնակիչ առանց օթևան են մնացել: Նրանք տեղափոխվել են՝ 35-ը հյուրանոցներ, մնացածը՝ հարազատների և մտերիմների տանն են գտնվում: