211652_close_icon

Վայոց ձորում պարեկների ու հրշեջների շնորհիվ Ջերմուկում հայտնի «Արմենիա» առողջարանային համալիրին պատկանող երկհարկանի շենքը մոխրի չվերածվեց․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count8062 դիտում article-date 21:59 10-03-2025
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի արդյունքում Ջերմուկ  քաղաքում հայտնի «Արմենիա» առողջարանային համալիրի հետնամասում գտնվող երկհարկանի շենքը մոխրի չվերածվեց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները Ջերմուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ նշված շենքում հրդեհ է բռնկվել։

Տեղում պարեկները ահազանգում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն, ու մինչ կժամանեին հրշեջները, պարեկները աշխատանքներ են կատարում՝ կանխելու կրակի տարածումը, ապա օպերատիվորեն ժամանած Ջերմուկի փրկարարական ջոկատից 2 մարտական  հաշվարկ կարողանում են կանխել նախ կրակի տարածումը, ապա մարել այն։

Կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից ու եթե պարեկները և հրշեջները օպերատիվ չգործեին, ապա երկրորդ հարկի սենյակներից կրակը տարածվելու էր ամբողջ շենքով մեկ և այն վերածելու էր մոխրակույտի։

Պարզվել է, որ այրվել գույքը, էլեկտրական գործիքներ, սարքավորմներ և մալուխներ։ 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր