41613 դիտում
23:33 03-11-2022
Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել են Nissan Murano-ն ու Opel Astra-ն, վերջինս շրջել է բետոնե արգելապատնեշն ու հայտնվել դրա վրա, Murano-ն էլ հայտնվել է բլրակի վրա, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-Արևմտյան թաղամաս տանող՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են Nissan Murano և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Տիգրան Օհանյանը։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին, կողաշրջել այն և հայտնվել դրա վրա։ Իսկ Nissan-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակի վրա։
Քնիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+