211652_close_icon

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան պետք է գնան զիջումների. Ռուբիո

views-count667 դիտում article-date 12:58 15-03-2025
G7-ի հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Մոսկվայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ռուսաստանի նախագահի շփումը: Մարկո Ռուբիոն նշել է, որ Ուիտկոֆը կզեկուցի հանդիպման արդյունքները և համապատասխան որոշումներ կկայացվեն:
 
«Զգուշավոր լավատեսության հիմքեր կան, բայց գիտակցում ենք, որ խճճված իրավիճակ է»,- ասել է պետքարտուղարը:
 
Նա հավելել է՝ Վաշինգտոնը չի պատրաստվում պնդել, որ Մոսկվան փորձում է ձգձգել Ուկրաինայի հարցով բանակցությունները:
 
«Ավելին՝ այսօր ավելի լավ վիճակում ենք, քան մեկ շաբաթ առաջ»,- ասել է դիվանագետը:
 
Ռուբիոն նաև ընդգծել է՝ երբ ժամանակը գա, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան պետք է գնան զիջումների:
 
ԱՄՆ նախագահը ևս հայտնել է, որ Մոսկվայից լավ նորություններ կան: Դոնալդ Թրամփն ընդունել է՝ Ռուսաստանը ռազմական առումով ուժեղ դիրքերում է: Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը լավ կվերաբերվի ուկրաինացի զինվորականներին: 
 
«Չնայած բանակցությունները բարդ են ընթանում՝ զգում եմ, որ Ռուսաստանը մեզ հետ գործարքի է գնալու: Ուկրաինան սպասում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել՝ հաջորդ շաբաթ հրադադարի մասին, հնարավոր է, ավելի շատ բան պարզ դառնա:
 

Նմանատիպ նյութեր