211652_close_icon

Արաբական երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

views-count2263 դիտում article-date 21:08 19-03-2025
Արաբական մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Հորդանանը, Եգիպտոսը և Քուվեյթը դատապարտել են իսրայելական ուժերի հարձակումները սիրիական տարածքների ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք վտանգավոր էսկալացիա են և Սիրիայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Այս մասին հայտնել է Syria TV-ն։

Արաբական երկրները կոչ են արել միջազգային դերակատարներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «դատապարտել իսրայելական այս կրկնվող խախտումները և վերջ դնել Իսրայելի անպատասխանատու քաղաքականությանը,  պարտավորեցնել դադարեցնել սիրիական տարածքի օկուպացիան և պահպանել միջազգային իրավունք կանոնները»:

Նմանատիպ նյութեր