211652_close_icon

Նիդերլանդների արտգործնախարարը կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հետագա քայլերը

views-count1954 դիտում article-date 23:15 19-03-2025
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը՝ կարևորելով դրա ստորագրման ուղղությամբ հետագա քայլերը։ Այս մասին Կասպար Վելդկամպը հայտնել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ Հայաստան այցելելուց հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

«Ես ողջունեցի Ադրբեջան-ՀՀ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծեցի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը։ Այս համաձայնագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասված է նրա գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր