211652_close_icon

Թուրքիայում հայերեն գիրք է տպագրվել

views-count928 դիտում article-date 21:53 25-03-2025
Թուրքիայում լույս տեսնող  հայկական «Փարոս» հրատարակչությունը 15-ամյակի կապակցությամբ հրատարակել է հայերեն «Օսմանյան ժամանակաշրջանում հայկական դպրոցների կրթության և ուսուցման պատմություն» վերնագրով երկհատոր գիրքը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Գրքի հեղինակը Գևորգ Հակոբյանն է։ Այն տպագրվել է  Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնդրամի հովանավորությամբ։

Գրքում ներկայացված է Օսմանյան կայսրության շրջանում հայկական դպրոցների պատմությունը, որոնք դաստիարակել են բազմաթիվ արժեքավոր գործիչներ, բայց նրանց անուններն այսօր մոռացության են մատնվել:

Նմանատիպ նյութեր