211652_close_icon
views-count1387 դիտում article-date 19:48 29-04-2015

«Դեռ կանք, դեռ արնահոսում ենք». լիբանանյան ամսագրի շապիկն արյունով է տպագրվել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի. Տեսանյութ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ՝ լիբանանյան Audio Kultur ամսագիրը թողարկել է հատուկ հրատարակում ու պաստառներ Հայոց ցեղասպանության թեմայով: Պաստառներն ու ամսագրի հատուկ համարն աչքի են ընկել նրանով, որ դրանց վրա «Դեռ կանք, դեռ արնահոսում ենք» արտահայտությունը գրված է իրական արյունով: Բեյրության անկախ ամսագիրը մշակել էր նախագիծը՝ հատկանշելու այն ներդրումը, որն արել է հայ ժողովուրդը երկրի մշակութային կյանքում, հայտնում է Calvert Journal պարբերականը: «Լիբանանում նրանց ներդրումները հատկապես նշանակալի են: Սա մի համայնք է, որն իսկապես ամբողջովին ինտեգրվել էր լիբանանյան հասարակությանը, և 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր խմագրական աշխատակազմը որոշել էր ստանձնել նման նախագծի իրականացումը»,- ասել է Audio Kultur ամսագրի գլխավոր խմբագիր Թրես Կոլաչիոն: Audio Kultur-ը խնդրել էր արվեստի ոլորտում աշխատող 5 լիբանանահայի արյան մի սրվակ նվիրաբերել, որը պետք է խառնվեր կարմիր ներկի հետ՝ «Դեռ ապրում ենք: Դեռ արնահոսում ենք» բառերը ամսագրի շապիկին տպելու համար: «Արյան բոլոր դոնորները շփոթվել էին մեր մոտեցումից: Կարծում եմ՝ այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի, որը հեշտ չէ նկարագրելը: Մենք լսել էինք բռնաբարության, սպանության, խոշտանգումների և գոյատևման պատմություններ: Սա շատ հուզական մի գործընթաց էր, որը մեզանից որևէ մեկը երբեք չէր ապրել: Ակնհայտ է, որ սա մռայլ փորձ էր, սակայն այն իսկապես ոգեշնչող է»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիրը: Լիբանանում ապրում է հայերի ամենամեծ համայնքներից մեկը: Նրանցից շատերը 1915 թվականի Ցեղասպանությունից փրկվելու համար Լիբանան արտագաղթածների ժառանգներն են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր