211652_close_icon

ՔՊ-ն ստացել է Գյումրիում կայանալիք ընտրությունների սոցհարցումների արդյունքները. Նիկոլի երեկվա պահվածքն ու այսօրվա իրադարձությունները պայմանավորված են դրանով. քաղաքագետ

views-count2749 դիտում article-date 17:29 27-03-2025
Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Նիկոլի ԱԺ երեկվա պահվածքն էլ էր ինչ-որ չափով պայմանավորված այդ տեղեկատվությամբ։ Ասում են՝ «ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու» խոստում երեկ նա նաև Գյումրու ընտրությունների պատասխանատուներին է տվել։ Ինչպես ասվում է հայտնի հումորային սկեչի մեջ՝ «ուրիշ հերոսի անուն չգիտի»։

Նորմալ է։ Գյումրին այս իշխանություններից ազատվելու լավ շանս է։ Այնտեղից իսկապես կարող է մեծ գործընթաց սկսվել։ Մնում է՝ այդ շանսը լավ օգտագործել։ Հուսով եմ՝ գյումրեցիները հասկանում են պահի լրջությունը և կիրակի օրը ցույց կտան, թե իրականում ով ում է «պատերին ծեփելու»»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր