211652_close_icon

Հույները դիմել են Թրամփին Թուրքիայի դեմ հանդես գալու պահանջով

views-count610 դիտում article-date 21:41 27-03-2025
Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Նամակն ուղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Նամակը ներառում է հետևյալ երեք պահանջները, որտեղ նշվում է, որ «մենք պահանջում ենք դա ձեզնից»։

- Մեր պահանջն է, որպեսզի դուք կտրականապես դեմ լինեք ցանկացած քայլի, որը թույլ կտա Թուրքիային կրկին միանալ «F-35» կործանիչների ծրագրին։

- Մեր պահանջն է, որ դուք շարունակեք խթանել, որպեսզի Թուրքիան  վերացնի S-400 համակարգը։

- Մեր պահանջն է, որ դուք դեմ լինեք Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցները վերացմանը։

Նմանատիպ նյութեր