Հորդորում ենք Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուներին զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում, տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների մեջ. «Հայաստան-Արցախ» ՀԵՄ
Երեկ Գյումրու ավագանու ընտրություններին նախորդող դեբատի ընթացքում քաղաքապետի թեկնածուներից Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների և գյումրեցիների միջև։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը:
««Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը դատապարտում և մերժում է նման գործելաոճն ու թեզերի տարածումը, քանի որ այն շատ ուղիղ իմաստով ջուր է լցնում թշնամու ջրաղացին և օգնում նրանց նպատակների իրականացմանը՝ այն է տարանջատել և մասնատել Հայաստանն ու հայերին։
Հայրաքաղաք Գյումրին մեր երկրում իր մեծությամբ երկրորդն է, ուստի մեզ համար կարևոր է, որ գյումրեցին իր ընտրությունը կատարի միասնականության և համախմբման կոչով հանդես եկող թեկնածուների միջև, ուշադրություն դարձնի նրանց հայանպաստ գործունեությանը։
Հենց Գյումրիում այսօր Արցախից Հայաստան տեղափոխված հազարավոր մեր հայրենակիցներ մշտական բնակություն են հաստատել, ապրում են գյումրեցիների հետ, որոնցից ճնշող մեծամասնությունը նրանց ընդունել է գրկաբաց և առնվազն տարօրինակ է լսել նման մեկնաբանություն:
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ երիտասարդները հորդորում են քաղաքապետի բոլոր թեկնածուներին առավելագույնս զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում և տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների մեջ, քանի որ բոլորս մեկ ազգ ենք՝ ՀԱՅ…»,- նշված է հայտարարության մեջ: