Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել 7 անշարժ գույք և շուրջ 40 մլն դրամ
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
7 անշարժ գույք Երևանում և Գեղարքունիքի մարզում.
1 անշարժ գույքի շուկայական արժեք.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
36 միլիոն 808 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: