Արցախցին ունի վերադարձի իրավունք և երբևէ չի պատրաստվում հրաժարվել դրանից. Գեղամ Ստեփանյան
Արցախի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք, Արցախի ժողովուրդը ունի սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ հավաքական կերպով ապրելու իրավունք և երբևէ չի պատրաստվում հրաժարվել այդ իրավունքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ Երևանի Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանության մեծ հանրահավաքի մեկնարկից առաջ:
«Ով ուզում է, ինչից ուզում է, թող հրաժարվի, բայց մենք մեզնից չենք կարող հրաժարվել: Պարզապես պետք է հասկանանք, որ մեզ համար Արցախի էջի փակումը հավասարազոր է սեփական գոյության իմաստազրկման։ Հետևաբար, որքան որ կանք, որքան որ ունենք այդ հնարավորությունը, աջակցություն նաև մեր Հայաստանի Հանրապետության հայրենակիցներից, պայքարելու ենք, որ Արցախի թեման չփակվի, Արցախի նկատմամբ մեր պահանջատիրությունը պահպանվի», - նշել է Ստեփանյանը:
Նա նաև նշել է, որ արցախցիների համար աղետալի հետևանք է ունենալու սոցիալական ծրագրի կրճատումը, վարձ չեն կարողանա տալ:
Նրա խոսքով՝ այսօրվա հանրահավաքում կխոսվեն սոցիալ-տնտեսական իրավունքների, հատկապես սոցիալական աջակցության ծրագրի դադարեցնման կամ կրճատման մասին: Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ սա ուղղակի աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանում ապաստանած արցախցիների համար՝ մատնելով անօթևանության, չքավորության կամ արտագաղթի, ուստի շատ կարևոր է, որ մարդիկ միասնաբար պայքարեն իրենց իրավունքների համար: