211652_close_icon

Մեր պայքարը շարունակվում է. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

views-count946 դիտում article-date 23:14 29-03-2025
Մեր պայքարը շարունակվում է՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալություն բոլորին՝ այսօրվա մեծ հանրահավաքին մասնակցելու համար:

Ինչպես հայտարարվել է, մեր պայքարը շարունակվում է՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Մեր ձայնը պետք է հարգվի և մեր պահանջները՝ կատարվեն ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության կողմից:
 
Հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ դեռ գտնվում են Ազատության հրապարակում, իսկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից վրան է տեղադրվել այստեղ՝ պայքարի գործողությունները համակարգելու համար: Ոստիկանության կողմից չի թույլատրվել լրացուցիչ վրանների տեղադրումը:
Խորհուրդը նախատեսում է ամենօրյա ռեժիմով բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնել, որոնց վերաբերյալ նախապես իրազեկելու ենք ձեզ՝ հայցելով ձեր ակտիվ մասնակցությունը: Միասին՝ հանուն մեր իրավունքների»:

Նմանատիպ նյութեր