Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բակում. կեղտաջուրը դիտահորից անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը տեղում դոփում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 օր է՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի 117/1, հինգ հարկանի, 4 մուտք ունեցող շենքի բակում տիրում է գարշահոտ վիճակ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«3 օր է՝ էս հակասանիտարական վիճակի մեջ ենք հայտնվել: 3 օր է՝ զանգում ենք «Վեոլիա ջուր», պատասխանում են՝ տեղյակ ենք, կմոտենանք, ու մինչև այժմ այդ ընկերությունից ծպտուն չկա, մինչդեռ վճարումները կանոնավոր կատարում ենք:
Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան էլ ենք զանգել, այնտեղից պատասպանել են, թե դա իրենց իրավասության մեջ չէ, դրանով պետք է զբաղվի «Վեոլիա ջուր»-ը, իսկ վերջինը միայն լավ հետևում է, որ վճարումները ժամանակին կատարենք:
Շնքի բնակիչների 90 տոկոսը ժամանակին անում են վճարումները, մինչդեռ 3 օր է՝ դիտահորից կեղտը դուրս է գալիս ու անխնա հոսում, հասնում է մինչև գլխավոր փողոց: Հետաքրքիր է՝ ով է պատասխան տալու այս անգործության համար:
Ճիշտ է՝ Երևանի քաղաքապատարանն ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը ասում են, որ իրենց իրավասության մեջ չի մտնում, բայց հո կարող են «Վեոլիա ջրին» հորդորել, որպեսզի գան ու էս խնդիրը վերացնեն, թե չէ հիմա էսօր անձրև եկավ, կեղտը մաքրեց, տարավ, բայց անձրևը դադարել է ու նորից դիտահորից դուրս է գալիս կեղտը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պատասխանատուն իրոք «Վեոլիա ջուր»-ն է, մինչդեռ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ թաղապետարանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 4 կարևորագույն կոյուղատարեր է հիմնովին փոխել, և այդ 4 կոյուղատարերից օգտվող բնակելի շենքեր պրծել են այդ գարշահոտից, մինչդեռ թաղապետարանը կարող էր դա էլ չանել, սակայն թաղապետը բարի կամք է դրսևորել և իրենց միջոցներով գործը գլուխ են բերել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։