Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ ցանկացած վայրում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ցանկացած վայրում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վ. Պուտինը Ավստրիայի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջիկայում Թրամփի հետ հանդիպում կարող է լինել Ճապոնիայում:
Հարցին՝ իսկ կարող է Ավստրիան հանդիպման վայր հանդիսանալ, նախագահը պատասխանել է, որ Ռուսաստանը բանակցությունների համար բաց է ցանկացած վայրում, եթե ԱՄՆ-ն պատրաստ է նման՝ հատուկ ռեժիմով շփումների: