Թրամփը 90 օրով կասեցրել է որոշ երկրների նկատմամբ մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների նկատմամբ փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։
Truth Social-ում ամերիկացի առաջնորդը նշել է, որ «ավելի քան 75 երկիր դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին՝ բանակցելու առևտրի, առևտրային արգելքների, մաքսատուրքերի, արժութային մանիպուլյացիաների և ոչ դրամական սակագների հետ կապված հարցերի շուրջ»։
Այդ պետությունները, ըստ Թրամփի, որևէ պատասխան միջոց չեն ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ։ Այս կապակցությամբ Թրամփը նշել է, որ ինքը «հրամայել է 90-օրյա դադար և այդ ժամանակահատվածի համար զգալիորեն ցածր՝ 10% պատասխան մաքսատուրքեր»։
Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։