2097 դիտում
11:13 02-11-2022
Մենք շատ մեծ հաղթանակի շեմին ենք. Նեթանյահու
Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է իշխանություն վերադառնալ։ «Մենք Իսրայելի ժողովրդի վստահության մեծ քվե ենք ստացել»,- ասել է ժպտացող Նեթանյահուն իր «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում։ «Մենք շատ մեծ հաղթանակի շեմին ենք»։
Երբ ընտրարշավի ժամանակ Նեթանյահուն խռպոտած ձայնով խոստացել է ձեւավորել «կայուն ազգային կառավարություն», ամբոխը նրա խոսքն ընդհատել է «Բարի վերադարձ, Բիբի» կոչերով, տեղեկացրել է Reuters-ը։
Էքզիտպոլերի համաձայն՝ Նեթանյահուն հնարավորություն ունի վերադառնալու, նրա չորս կուսակցությունների դաշինքը ենթադրաբար կստանա Կնեսետի 120 տեղերից 62-ը։
Նեթանյահուն ասել է, որ կսպասի ձայների հաշվարկին, վերջնական արդյունքներն սպասվում են առաջիկա օրերին։
Իսրայելի «ամենաերկարատեւ» վարչապետի կառավարումն (12 տարի) ավարտվեց 2021թ. հունիսին, երբ կենտրոնամետ Յայիր Լապիդին հաջողվեց ձեւավորել լիբերալների, աջերի եւ արաբական կուսակցությունների կոալիցիոն կառավարություն։ Բայց փուխր միությունը փլուզվեց նրա կառավարումից մեկ տարի հետո։
Երբ ստացվեցին փաստացի արդյունքները, Լապիդը հայտարարեց, որ կսպասի ձայների վերջնահաշվարկին։ Երեքշաբթի օրվա տվյալներով՝ նրա ճամբարը կստանա 53-54 տեղ Կնեսետում։
«Մարդիկ այլ ճանապարհ են ուզում,- ասել է Նեթանյահուն,- նրանք ուժ են ուզում, ոչ թե թուլություն... նրանք դիվանագիտական իմաստնություն եւ ամրություն են ուզում»։
Չորս տարվա ընթացքում հինգերորդ ընտրություններում գերիշխողը Նեթանյահուի անձն է, որի իրավաբանական «մարտերը» փակուղային իրավիճակ են ստեղծում, որն արգելակում է Իսրայելի քաղաքական համակարգը 2019-ից եւ խորացնում պառակտումը նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ։

Նմանատիպ նյութեր
4298 դիտում
21:18 26-04-2020
Հայկը մեծ հաղթանակի շեմին է, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն Գերմանիայում, օգնենք քայլի ինքնուրույն
1735 դիտում
21:23 12-03-2014
Մենք շարունակելու ենք ոչնչացնել նրանց, ովքեր մեզ վնաս են պատճառում. Նեթանյահու
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
970 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1009 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»