211652_close_icon

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

views-count1981 դիտում article-date 12:08 14-04-2025
Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել է Հայաստանի բանկերի միությունը` Կենտրոնական բանկի և Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) հետ մեկտեղ։ Միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել ֆինանսական կազմակերպությունների, պետական կառույցների և գործարարների, որոնք քննարկել են մասնավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման արդյունավետ գործիքներն ու ապագա զարգացման ուղիները։

Ֆասթ Բանկում կարևորում են փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացումը, որը մեր երկրի տնտեսության կայուն զարգացման հիմնաքարն է, ուստի հատուկ ձեռնարկատերերի համար մշակել են իր տեսակի մեջ եզակի վարկավորման համակարգ՝ Տեմպ բիզնես վարկը։

Տեմպ բիզնես վարկին դիմելիս՝ հաճախորդը փոխանցում է իր էլեկտրոնային հասցեն, այնուհետև­­­ ստանում իր բիզնեսին համապատասխան հարցաթերթիկ, որը կարող է լրացնել ցանկացած ժամանակ իր նախընտրած վայրից։

Բանկի մասնագետները երկու աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում են դիմումն ու կապ հաստատում հաճախորդի հետ։ Այս նորարարական մոտեցումը վարկավորման գործընթացը դարձնում է արագ, պարզ և հասանելի։

Ֆասթ Բանկը Տեմպ բիզնես վարկը տրամադրում է 13.4% անվանական տոկոսադրույքով` 1-5 տարի  ժամկետով։  Տեմպ բիզնես վարկը տրամադրվում է առանց գրավի։

ՓՄՁ բիզնեսի վարկավորման և պրոդուկտների զարգացման թիմի ղեկավար Գարիկ Վարոսյանը նշել է․ «Ֆասթ Բանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելն է։ Այն հարցաշարը, որը լրացնում է ձեռնարկատերը, հիմնականում բաղկացած է ոչ թե ֆինանսական ցուցանիշներից, այլ բիզնեսի բնութագրից, կառավարման մոտեցումներից, արտադրանքի կամ ծառայության առանձնահատկություններից, շուկայի դիրքավորման և այլ նմանատիպ հարցերից»։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Նմանատիպ նյութեր