Սլովենիայի փոխվարչապետի այցը ՀՀ նոր ազդակ կհաղորդի հարաբերությունների զարգացմանը․ Փաշինյան
Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու և ընդլայնելու նպատակով:
Տանյա Ֆայոնը ևս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը և հավելել, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը: